· 200 միլիոն ԱՄՆ դոլար՝ կլիմայական ծրագրերի, ՄՓՄՁ-ների և կանանց պատկանող ՄՓՄՁ-ների ֆինանսավորման համար։
· Ակնկալվում է հազարավոր աշխատատեղեր ստեղծել և կրճատել մոտ 40,000 տոննա CO2 արտանետումները, ինչը համարժեք է մեկ տարով բենզինային շարժիչով աշխատող ավելի քան 9,000 մեքենաների երթևեկությունից դուրս բերմանը:
Երևան, Հայաստան, Հունվարի 14, 2025թ․ - Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) մինչև 200 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում Ամերիաբանկում՝ Հայաստանում կլիմայական ծրագրերի, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) և կանանց պատկանող ՄՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Այս ներդրումը կնպաստի երկրի՝ «կանաչ» տնտեսության անցմանը և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացմանը, որը համահունչ է ազգային և գլոբալ կլիմայական նպատակներին:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) վարկի կեսը կտրամադրվի կլիմայական ֆինանսավորման ծրագրերին, քառորդ մասը՝ ՄՓՄՁ-ներին, իսկ մյուս քառորդ մասը՝ կանանց պատկանող ՄՓՄՁ-ներին։ Ակնկալվում է, որ IFC-ի ներդրումների շրջանակներում 4 տարվա ընթացքում հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն, իսկ ջերմոցային գազերի տարեկան արտանետումները կկրճատվեն մոտ 40,000 տոննա CO2-ի չափով, որը համարժեք է տարեկան կտրվածքով բենզինային շարժիչով աշխատող 9000 մեքենաները երթևեկությունից հանելուն։
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց․ «Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Հայաստանում ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլև նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին և ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձևավորմանը»։
Նա ավելացրեց․ «Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը և Հայաստանում բիզնեսների և մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»։
Ցածր ածխածնային տնտեսությանն անցում կատարելու համար պահանջվում է մինչև 2035թ․ Հայաստանում 2.4 մլրդ դոլարի չափով մասնավոր ներդրումներ կատարել։ Չնայած կլիմայական ծրագրերի ֆինանսավորման պահանջարկն աճում է, «կանաչ» ֆինանսական պրոդուկտները Հայաստանում դեռևս զարգացման վաղ փուլում են գտնվում։ Ավելին, ֆինանսական միջոցների հասանելիությունը Հայաստանում բիզնեսների համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում, մասնավորապես ՄՓՄՁ-ների համար, որոնք ապահովում են երկրում աշխատատեղերի մեծ մասը, սակայն ունեն 1.1 մլրդ դոլարի ֆինանսավորման բաց, որը պայմանավորված է այնպիսի մարտահրավերներով, ինչպիսիք են գրավի սահմանափակ հնարավորությունները և թույլ ֆինանսական կառավարումը։ Կանանց պատկանող ՄՓՄՁ-ների առջև անգամ ավելի մեծ խոչընդոտներ կան, հաճախ գրավի առարկայի, պաշտոնական բանկային հաշիվների կամ վարկերի հասանելիությունը։
«Այս գործընկերությունը կայուն զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները խթանելու IFC-ի ռազմավարության մասն է կազմում», - ասաց Մարսելո Կաստելյանոսը՝ Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավարը։ «Կլիմայական ֆինանսավորման առաջատարը հանդիսացող Ամերիաբանկն այս նպատակներն առաջ մղելու իմաստով ռազմավարական գործընկերն է հանդիսանում։ Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ նպատակ ունենք ցույց տալ կլիմայական ֆինանսական պրոդուկտների կենսունակությունը և խթանել դրանց տարածումը և մասշտաբավորումը Հայաստանի ֆինանսական հատվածում»։
Ծրագիրը հիմնված է Համաշխարհային բանկի կողմից աջակցվող Կանաչ տաքսոնոմիայի զարգացման վրա և նպաստում է ՄՓՄՁ-ների ու կլիմայի ֆինանսավորման շուկաները Հայաստանում զարգացնելուն ուղղված IFC-ի ավելի լայն նպատակներին:
Հայաստանում IFC-ն նպատակ ունի օգնել ծածկել ենթակառուցվածքային բացերը և կրճատել ածխածնային հետքը՝ ներդրումներ կատարելով վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝կլիմայի փոփոխությանը դիմակայելունպատակով։ Բացի այդ, IFC-ն խթանում է ՄՓՄՁ-ների համար միջոցների հասանելիությունը և ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության պայմաններում նպաստում է ավելի կանաչ տնտեսությանը։ IFC-ն նաև նախատեսում է օժանդակել կապիտալի շուկաների, պետական-մասնավոր գործընկերությունների զարգացմանը և համակցման բարելավմանը՝ կենտրոնանալով տրանսպորտի, ինչպես նաև տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների վրա։
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC-ն զարգացման խոշորագույն համաշխարհային հաստատություն է, որը կենտրոնանում է զարգացող շուկաներ ունեցող երկրներում մասնավոր հատվածի վրա։ Գործում ենք ավելի քան 100 երկրներում՝ մեր կապիտալը, փորձագիտությունը և ազդեցությունն օգտագործելով՝ զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու նպատակով։ 2024 ֆինանսական տարում IFC-ն ռեկորդային 56 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացրել զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական հաստատություններին՝ օգտագործելով մասնավոր հատվածի լուծումները և մոբիլիզացնելով մասնավոր կապիտալը՝ ապրելու համար բարենպաստ, առանց աղքատության աշխարհ ստեղծելու համար: Լրացուցիչ տեղեկատ-վության համար այցելե՛ք www.ifc.org։
IFC-ի հետ կապի մեջ մնացե՛ք սոցիալական մեդիա հարթակներում։
Ամերիաբանկի մասին
«Ամերիաբանկը» առաջատար ֆինանսական հաստատություն է Հայաստանում, որը Հայաստանի տնտեսության խոշոր նպաստողն է՝ 1 տրիլիոն ՀՀ դրամը գերազանցող ակտիվներով։ Թվային փոխակերպման իր ռազմավարության համաձայն բանկը շարունակաբար ներդրում և զարգացնում է պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք մշակված են՝ հաճախորդների ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները բավարարելու նպատակով։ Բանկը որդեգրել է հաճախորդակենտրոն մոտեցում՝ զարգացող թվային միջավայրում որակյալ սպասարկում և ժամանակակից բանկային փորձ ապահովելու համար: Ամերիաբանկըհավատարիմ է պատասխանատու բիզնես գործելակերպին և դեպի կայուն ապագա Հայաստանի անցմանն աջակցելուն: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.ameriabank.am։
Sign up to have customizable news & updates sent to you.