Press Release

ՄՖԿ-ն աջակցում է Հայաստանում կայուն զարգացման հետ կապված առաջին պարտատոմսերի թողարկմանը՝ բարելավելով թվային կապի ոլորտը։

դեկտեմբերի 17, 2024
ECA - Dec 24 - Armenia SLB Telecom - PR - 1

·       Ներքին պարտքային կապիտալի շուկաներում կայուն զարգացման հետ կապված առաջին պարտատոմսերն են երկրում՝ բջջային և ֆիքսված լայնաշերտ կապի առաջատար օպերատորին աջակցելու համար։

·       Տեղաբաշխումից ներգրավված միջոցները կօգտագործվեն 4G+ ցանցի և գերարագ օպտիկամանրաթելային ցանցի ընդլայնման համար՝ ապահովելով ավելի արագ և ավելի լավ ծառայություններ:

·       Բջջային ինտերնետի 300,000 նոր օգտատեր կկարողանա օգտվել 4G+ բջջային ծառայություններից, և հավելյալ 90,000 տնային տնտեսություն ինտերնետին կմիանա մինչև 2029 թվականը:

 

Երևան, Հայաստան, դեկտեմբերի 17, 2024թ․ - ՄՖԿ-ն աջակցում է «Տելեկոմ Արմենիա» ընկերության (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) կողմից 75 միլիոն դոլար ընդհանուր ծավալով  կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերի թողարկմանը՝ 13,5 միլիոն դոլարի մասնակցությամբ՝ Հայաստանում թվային ենթակառուցվածքների զարգացումը խթանելու նպատակով։ Նախագիծը, որը նման պարտատոմսերի առաջին թողարկումն է երկրում, նպատակ ունի ավելի արագ և ավելի բարձրորակ բջջային և ֆիքսված ինտերնետ ծառայություններ տրամադրել հազարավոր տնային տնտեսությունների և հաճախորդների:  

Հայաստանը ենթակառուցվածքային և կապի հետ կապված մի շարք մարտահրավերներ ունի, այդ թվում նաև տարածաշրջանի միջինի համեմատ բջջային և ֆիքսված լայնաշերտ ավելի ցածր արագությունների հետ կապված մարտահրավերը։ Մասնավորապես սահմանափակ է գյուղական շրջաններում և ցածր եկամուտ ունեցող խմբի շրջանում կապի հասանելիությունը, որտեղ աղքատ, չափահաս բնակչության 41 տոկոսը չի ստանում որակյալ, ֆիքսված լայնաշերտ ծառայություններ՝ խաթարելով կենսական նշանակություն ունեցող տեղեկատվության, տնտեսական հնարավորությունների և կենսական ծառայությունների հասանելիությունը։ Այս խզվածքը լրացնելու համար պահանջվում են մինչև 600 մլն դոլարի գնահատված արժեքով ներդրումներ։

Ամերիաբանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերը, որոնք ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, կֆինանսավորեն  Team Telecom Armenia-ի  ռազմավարական նախագծերը՝ ներառյալ 4G+  և օպտիկամանրաթելից  (FTTH) ցանցերի զարգացումը։ Ընկերությունը նախատեսում է մինչև 2029 թվականը լրացուցիչ ծածկույթ ապահովել բջջային համակարգի 300,000 օգտատիրոջ համար և լրացուցիչ 90,000 տնային տնտեսություն միացնել գերարագ ինտերնետին: Ծրագրից հատկապես կշահեն ոչ բավարար սպասարկվող գյուղական շրջանները, որտեղ 4G+ ծածկույթը ներկայիս 74%-ից կավելանա մինչև 96%, իսկ FTTH տեխնոլոգիաների ներթափանցումը 14%-ից կավելանա մինչև 35%:

Team Telecom Armenia-իգլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասաց․ «Պարտատոմսերի այս թողարկումը կարևոր քայլ է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման և դեպի պատասխանատու և կայուն թվային ապագա շարժվելու ճանապարհին: Սա և՛ ներդրումային հնարավորություն է, և՛ միջոց՝ աջակցելու երկրի հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը»։

Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերը ֆինանսավորման գործիք են, որոնք կապվում են ընկերության կայուն զարգացման նպատակների հետ։ Օրինակ՝ ընկերությունը կարող է արտանետումները կրճատելու կամ վերականգնվող էներգիա օգտագործելու պարտավորություն ստանձնել։ Եթե այդ թիրախները չեն ապահովվում, արժեկտրոնի տոկոսադրույքը կարող է բարձրանալ։ Պարտատոմսի կայուն զարգացման նորարարական կառուցվածքի շրջանակում Team Telecom Armenia-ն կունենա լրացուցիչ խթան, որպեսզի ջերմոցային գազերի իր արտանետումները մինչև 2027թ․ հոկտեմբերի 1-ը 20 տոկոսով և մինչև 2029թ․ նոյեմբերի 1-ը 40 տոկոսով նվազեցնի 2023թ․-ի ելակետայինի համեմատ։ Ի լրումն դրան պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցները կվերաֆինանսավորեն ընկերության գործող վարկերը, ինչը կօգնի շարունակել վերջինիս ներդրումային ծրագիրը։ ՄՖԿ-ն նաև կաջակացի գենդերային խզվածքի նվազեցմանն ուղղված ընկերության ջանքերին գենդերային գնահատման միջոցով, գենդերային հավասարության քաղաքականության մշակման և աշխատաժողովներ անցկացնելու հարցում՝ իգական սեռի ղեկավարների գործակիցը բարձրացնելու համար։

«ՄՖԿ-ի ներդրումն աջակցում է Team Telecom Armenia-ի ջանքերին՝ ուղղված երկրում տնային տնտեսություններն ու համայնքներն ավելի արագ և լավ ինտերնետով ապահովելուն: Որպես երկրում կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերի առաջին թողարկում՝ այն նաև փայլուն օրինակ է ծառայում այլ ընկերությունների համար՝ վերջիններիս խրախուսելով օգտագործել համանման ֆինանսական գործիքներ, որոնք բիզնեսի աճը համատեղում են բնապահպանական և սոցիալական պատասխանատվության հետ», - ասաց ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն:

Ասիական զարգացման բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և «Պրոպարկո» ևս մասնակցում են պարտատոմսի թողարկմանը։

Պարտատոմսերի այս թողարկումը մեկ այլ կարևոր իրադարձություն է Team Telecom Armenia-ի հետ ՄՖԿ-ի համագործացկության շրջանակում, որը սկսվել է 2022թ-ին, երբ ՄՖԿ-ն վարկ տրամադրեց՝ ընկերության կապիտալ ներդրումների ծրագրին աջակցելու համար։ ՄՖԿ-ի ներդրումը համահունչ է Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի ռազմավարական առաջնահերթություններին, այդ թվում նաև արտահանմանն ուղղված ոլորտներին, ինչպես օրինակ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներին աջակցությունը՝ բարելավելով հուսալի ենթակառուցվածքների հասանելիությունը:

ՄՖԿ-ն առաջատար է զարգացող շուկաներում հեռահաղորդակցության, մեդիա և տեխնոլոգիաների ոլորտներում: Ավելին իմացե՛ք այստեղ:

 

ՄՖԿ-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող ՄՖԿ-ն աշխարհի խոշորագույն զարգացման հաստատությունն է, որը կենտրոնանում է զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում մասնավոր հատվածի վրա: Մենք գործունեություն ենք իրականացնում ավելի քան 100 երկրներում՝ օգտագործելով մեր կապիտալը, փորձն ու ազդեցությունը՝ զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2024 ֆինանսական տարում ՄՖԿ-ն ռեկորդային 56 միլիարդ դոլարի պարտավորություններ է ստանձնել զարգացող երկրների մասնավոր ընկերությունների և ֆինանսական հաստատությունների համար՝ մասնավոր հատվածի լուծումները կիրառելով և մասնավոր կապիտալը մոբիլիզացնելով՝ բնակության համար պիտանի մոլորակի վրա աղքատությունից զերծ աշխարհ ձևավորելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.ifc.org. կայք-էջը:

 

Կապի մեջ մնացե՛ք ՄՖԿ-ի հետ սոցիալական ցանցերում։

 

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Այս հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ՝ Team-ը հուսալի և նորարար ծառայություններ է տրամադրում թե՛ անհատ, թե կորպորատիվ բաժանորդներին։ 

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Contacts

Թամար Բարբակաձե
Հասարակայնության հետ կապերի մասնագետ
TBarbakadze@ifc.org
+995 32 223 43 00/01/02